Թթու վարունգը զարմացրել է գիտնականներին իր օգտակար հատկանիշներով

The Independent-ը հայտնում է. որ թթու վարունգը զարմացրել է ամերիկացի գիտնականներին` իր օգտակար կողմերով:
Մերիլենդի համալսարանի հետազոտողները Psychiatry Research հանդեսում հրապարակել են իրենց ուսումնասիրության արդյունքը, որի համաձայն՝ առհասարակ թթու մթերքները և սոցիալական բնույթի նեղվածությունը փոխկապակցված են:
Ավելի պարզ ասած` կանոնավոր կերպով թթու վարունգ, թթու կաղամբ, կիմիչի` կորեական թթու և կծու կաղամբ ուտող մարդիկ նվազեցնում են իրենց «նևրոտիկությունը»: Մատչելի ձևով դա բացատրվում է նրանով, որ թթու դրված սննդում ի հայտ եկող պրոբիոտիկները դրական փոփոխություն են ապահովում աղիքներում, իսկ դա իր հերթին ազդում է այսպես կոչված՝ «սոցիալականով պայմանավորված տագնապի զգացողության» վրա:
Գիտնականները անակնկալի են եկել՝ պարզելով, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են այդչափ կապված լինել ստամոքսի հետ: Իսկ աղբյուրն առաջարկում է այսուհետ ափսեի մեջ չթողնել օրինակ՝ որպես գարնիր մատուցվող վարունգը:
ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm
Դիտվել Է 1259
Այլ Թեմաներ