27.10.2014, 16:47

Քթի ձևը և բնավորությունը

Քթի ձևը և բնավորությունը. արդյունքներ՝

Յուրաքանչյուր քթի կառուցվածք, բացի արտաքին տեսքից, ունի նաև հոգեբանական ազդեցություն մեզ վրա: 

1. Փոսիկավոր քիթ - նման քթով մարդիկ սովորաբար բարի են և բաց: Նրանց հիմնականում օպտիմիստներ են, լի են էներգիայով, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել:

2. Արծվաքիթ - այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել:

3. Ուղիղ քիթ - նման քթի ձև ունեցող մարդիկ կարողանում են հմտորեն թաքցնել իրենց հույզերը, որի պատճառով սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում և հասնում են սահմանված նպատակներին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին:

4. Հռոմեական քիթ - այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ`ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Ֆորս մաժորային իրավիճակներում խուճապի չեն մատնվում: Նրանց հատուկ է “ձեռնոց նետելու” ունակությունը:

ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm


avatar
Դիտեք Նաև
•• Լրատվական Կայք ••
(c) 2015 Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Свободно! Свободно! Свободно! Свободно!