04.10.2014, 12:07

Այսօր դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է.

Այսօր դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է. դերասանը դառնում է 79 տարեկան։

 Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում։ Դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, քանի որ հարազատ հայրը լքել է ընտանիքն անմիջապես որդու ծնվելուց հետո։

 1967-ին Անատոլի Էֆրոսի հրավերով Ջիգարխանյանն աշխատանքի է անցնում Մոսկվայի Լենկոմ թատրոնում, իսկ 2 տարի անց տեղափոխվում է Վ. Մայակովսկու անվան մոսկովյան թատրոն։ Այստեղ էլ անցնում է նրա հիմնական գործունեությունը որպես դերասան, որը տևում է գրեթե 3 տասնամյակ։

 Կինեմատոգրաֆում դերասանի գործունեությունը սկսվում է 1960թ., սակայն մեծ ճանաչում նա ձեռք է բերում «Բարև, ես եմ» ֆիլմում Արտյոմ Մանվելյանի դերից հետո։ Այդ ֆիլմի թողարկումից հետո կինոյում նկարահանումներին մասնակցելու անթիվ առաջարկներ են ստացվում։ Ընդհանուր առմամբ, նա կինոյում խաղացել է մոտ 200 դեր, այդ թվում՝ սիրված «Հարսնացուն հյուսիսից», «Եռանկյունի» ֆիլմերում, և մինչ օրս շարունակում է մնալ ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը։

 1999-ից Ջիգարխանյանը տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում է ԱՄՆ-ում։ Թեև պատկառելի տարիքին, նա շարունակում է նվիրված մնալ իր մասնագիտությանը և երկրպագուներին Ռուսաստանում և Հայաստանում։

 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։ 1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։

ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm

avatar
Դիտեք Նաև
•• Լրատվական Կայք ••
(c) 2015 Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Свободно! Свободно! Свободно! Свободно!