26.09.2014, 17:32

Այս մարդու պայքարն ինքնանպատակ է, ավելի շուտ՝ աննպատակ

Երբ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Աբովյանում միտինգի ժամանակ հայտարարում է, որ այս իշխանություններից օր առաջ պետք է ազատվել, և կարևոր չի, թե ով կգա իշխանության, հասկանում ես, որ այս մարդու պայքարն ինքնանպատակ է, ավելի շուտ՝ աննպատակ: Այդպես կարող է մտածել փողոցում կանգնած գիշերային «թիթեռնիկը», ում համար իսկապես կարևոր չի, թե ով իրեն մի քանի ժամով կկտրի հարազատ միջավայրից, միայն թե վճարի պահանջվող գումարը: Երբ լսում են իշխանության հավակնող մյուս ճառասացներին, մտահոգությունն ավելի է խորանում, որովհետև ժողովրդի մասին իբր հոգալու, հասարակության ու պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու մասին ճոռոմ հայտարարությունների հետևում պարզորոշ ուրվագծվում են իշխանատենչությունն ու իշխանական վայելքների անցած-գնացած քաղցր հուշերը: Ի մասնավորի՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Երբ մի մարդ, որը Ազգային ժողովում վարվեցողության դասեր է տալիս, ինչը շատ դեպքերում ընդունելի և գովելի է, իսկ հանրային միջոցառման ժամանակ, որին ներկա են նաև մեծ թվով կանայք և աղջիկներ, իրեն թույլ է տալիս մայր հայհոյել, կարևոր չէ թե ում, ապա նման մարդու վերադարձը իշխանություն նույնքան վտանգավոր է, որքան երեկ գրում էին ֆեյսբուքում Սյունիքի մարզպետի վերանշանակման կապակցությամբ: Հանրային միջավայրում հայհոյելը, չխորանալով իրավական գնահատականների մեջ, մի պարզ անվանում ունի՝ լկտիություն և անդաստիարակություն: Կարո՞ղ է անդաստիարակ մարդը հավակնել իշխանության: Եվ ի՞նչ են մտածում այդ մասին նրա կոալիցիոն ընկերները:

ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm


avatar
Դիտեք Նաև
•• Լրատվական Կայք ••
(c) 2015 Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Свободно! Свободно! Свободно! Свободно!