12.11.2014, 20:25

Արցախում առաջնագծում ադրբեջանական կողմը հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռ է խոցել

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ։ Ռազմինֆոյի տվյալներով խոցվելու պահին ուղղաթիռը Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշում են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է «Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում»։

Հիշեցնենք, որ ներկայումս Արցախում ընթանում է «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված են բոլոր զորատեսակներն ու շուրջ 47 000 հոգանոց անձնակազմ։

ԱՎԵԼԱՑՐԵՑ Davo-Adm


avatar
0
1 Davo-Adm • 20:33, 12.11.2014
law chiiiiiiii
avatar
Դիտեք Նաև
•• Լրատվական Կայք ••
(c) 2015 Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
Свободно! Свободно! Свободно! Свободно!